Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Համալսարանի մասին » Ղեկավարություն

Ղեկավարություն

Նամակ գրել Տպել PDF

Կարինե Վիլիկի Հարությունյան
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու

K.HarutyunyanԿրթություն
1979-1984թթ. ԵՊՀ ‎‎ֆիզիկայի ‎ֆակուլտետ, որակավորումը` ֆիզիկոս և ուսուցիչ
1980-1983թթ. ԵՊՀ հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ, մասնագիտությունը` անգլերեն լեզվի թարգմանիչ
1984-1987թթ. ԵՊՀ ասպիրանտուրա` քվանտային ռադիոֆիզիկա մասնագիտություն
2000-2008թթ. Վերապատաստման դասընթացներ` Հարվարդի համալսարանի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Համաշխարհային բանկի և այլ միջազգային կազմակերպությունների
2005-2006թթ. Միացյալ Թագավորության Սասեքսի համալսարան` կրթության կառավարում մասնագիտությամբ դոկտորանտուրա (հեռավար ուսուցում)
 
Աշխատանքային գործունեություն
1987-1991թթ. ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, գիտական աշխատող
1991-1995թթ. «Լազերային տեխնիկա» ԳԱՄ, գիտական աշխատող
1995թ. ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, կրթության ոլորտի ծրագրերի ղեկավար
1996-1998թթ. ՀՀ ԿԳՆ «Հայաստանի կրթության և գիտության բնագավառում արտասահմանյան աջակցությամբ ծրագրերի իրականացման կենտրոն», տնօրեն
1998-2010թթ. ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ, տնօրեն
1998-2016թթ. «Դասագրքերի շրջանառու հիմնադրամի» գործադիր տնօրեն` համատեղության կարգով
2001թ.-ից ԵՊՀ «Կրթության կազմակերպում» մագիստրոսական ծրագիր, դասախոս
2000-2008թթ. Կրթության ոլորտի ծրագրերի միջազգային խորհրդատու արտասահմանյան երկրներում
2010թ. նոյեմբերից ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
2017թ. հունիսի 23-ից Վ.Բրյուսովի անվան ԵՊԼՀ ռեկտորի ժ/պ

Այլ տվյալներ
Պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալով
Հրատարակել է մոտ 50 գիտական աշխատություններ, գրքեր և մեթոդական ուղեցույցներ

FljyanԼուսինե Հրանտի Ֆլջյան 
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գիտության և միջազգային կապերի գծով պրոռեկտորի աշխատանքային պարտականությունները բխում են ԵՊԼՀ 2013-2017 թթ. ռազմավարությունից և ներառում են հետևյալ գիտական, գիտահետազոտական և միջազգային գործունեության տեսակները.

Միջազգային գործունեություն.

  1. 1. Համալսարանի ուսանողների և դասախոսների միջազգային շարժունության խթանում,
  2. oտարեկրյա ուանողների և դասախոսների շարժունության խթանում, կազմակերպում և իրականացում,
  3. համատեղ և կրկնակի դիպլոմների կրթական ծրագրերի կազմում և ներդնում՝ արտասահմանյան գործընկեր համալսարանների հետ համատեղ,
  4. միջազգային կրթական և հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների հետ ակտիվ համագործակցություն,
  5. միջազգային գիտաժողովների և սեմինարների կազմակերպում,
  6. աջակցություն ամբիոններին և ստորաբաժանումներին՝ միջազգային դրամաշնորհային ծրագրեր մշակելու գործում:

Գիտական և գիտահետազոտական գործունեություն.

  1. Ուսանողների հետբուհական կրթության կազմակերպում և աջակցություն,
  2. գիտական պարբերականների հրատարակում, աջակցություն համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին՝ գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատությունների պատրաստման և հրատարակման հարցում,
  3. ԵՊԼՀ գրադարանի աշխատանքների համակարգում,
  4. hամալսարանի պրոֆեսորադասախոական կազմի գիտական կոչումների համար մրցույթների կազմակերպում և անցկացում:

Հեռ.` (+374 10) 53-22-39,  8-88 (ներքին)
Էլ.փոստ` 
vicerector_si@brusov.am

Margaryan

Բելա Հովակիմի Մարգարյան
բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

ԵՊԼՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի հիմնական խնդիրներն են ԵՊԼՀ ուսումնական գործընթացում մասնակցող կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների եւ կրթության որակի գնահատման, ապահովման եւ վերահսկման կազմակերպումը,  կրթական բարեփոխումների եւ որակավորման բարձրացման, մասնագիտական վերապատրաստման եւ լրացուցիչ կրթության կազմակերպման իրականացումը:

ԵՊԼՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը համակարգում է նաեւ նաեւ բակալավրիատում եւ մագիստրատուրայում ուսումնական գործընթացի պլանավորումը, կազմակերպումը եւ վերահսկումը:

Հեռ.` (+374 10)  53-07-11, 1-34 (ներքին)
Էլ. Փոստ՝ vicerector_edu@brusov.am


Avagyan

Արթուր Կարլենի Ավագյան

ԵՊԼՀ ֆինանսատնտեսական հարցերի գծով պրոռեկտորի հիմնական խնդիրներն են բուհի ֆինանսական և տնտեսական գործունեության, շենք, շինությունների և ենթակառուցվածքների շահագործման, մատակարարման, ինժեներական, հակահրդեհային, մաքրման, հեռախոսակայանների, ավտոտնտեսության, հյուրանոցի, հանգստյան տան, ճաշարանի և այլ ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը: 

ԵՊԼՀ ֆինանսատնտեսական հարցերի գծով պրոռեկտորը իրականացնում է բուհի ֆինանսական կառավարումը՝ ներառյալ աշխատավարձի, կրթաթոշակի վճարումը, համալսարանի պահպանմանն ու զարգացմանը և գիտահետազոտական գործունեությանը նպատաուղղված ծախսերի կատարումը, համալսարանի աշխատողների, սովորողների, հանրակացարանաբնակ սովորողների հանրային սննդի, հանգստի, կենցաղի կազմակերպումը և այլն:

Հեռ. ՝ (+347 10)  53-33-31, 1-04 (ներքին)

Էլփոստ.՝  vicerector_fin@brusov.am


Akopyan

Ցոլակ Արամի Ակոպյան
քաղաքական գիտությունների թեկնածու

ԵՊLՀ վարչակազմակերպչական և սոցիալական հարցերով պրոռեկտորի հիմնական խնդիրն է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողական գործունեություն իրականացնելը, համալսարանի ռեկտորի հրամանով կառուցվածքային բոլոր ստորաբաժանումների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելը, ուսանողների հետ տարվող աշխատանքների համակարգումը, ուսանողների հասարակական եւ քաղաքացիական ակտիվության խրախուսմանն ու սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված համալիր ծրագրերի իրականացումը, ուսանողական նպաստների, պետական և ներբուհահական կրթաթոշակների տրամադրման գործընթացի համակարգումը, ԵՊԼՀ բոլոր տարիների շրջանավարտների հետ կապերի ակտիվացումը, բուհ-շրջանավարտ համագործակցության զարգացումը, ԵՊԼՀ շրջանավարտների միասնական հենքի ստեղծման ծրագրի համակարգումը եւ շրջանավարտ-գործատու հարաբերությունների ստեղծումը: Պրոռեկտորի հիմնական գործառույթներից են նաեւ ԵՊԼՀ հանրային կապերի համակարգումը, ԶԼՄ-ով ԵՊԼՀ ծրագրերի լուսաբանումը, ԵՊԼՀ խորհրդանշաններով ռեկվիզիտների պատրաստումն ու ԵՊԼՀ քարոզչական ծրագրերի իրականացումը, նորմատիվ-իրավական փաստաթղթերի ընդունման աշխատանքների համակարգումը:
Հեռ.` (+374 10) 53-81-64 ( 1-61 ներքին)
Էլ.փոստ` vicerector_admin@brusov.am

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ