Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Շրջանավարտների միավորում

Շրջանավարտների միավորում

Նամակ գրել Տպել PDF

Graduate
ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ

2007 թվականին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում բացվեց Շրջանավարտների միավորում: Միավորման հիմնական նպատակն է ԵՊԼՀ շրջանավարտների և բուհի միջև ստեղծել սերտ կապեր և շարունակաբար ամրապնդել դրանք:

Միավորումն ունի անդամ, աջակից և պատվավոր անդամներ: Միավորման անդամ կարող են դառնալ ԵՊԼՀ շրջանավարտները, համալսարանում աշխատող կամ առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ ունեցող ՀՀ քաղաքացիները, համալսարանին սատարելու ցանկություն ունեցող ՀՀ կամ օտարերկյա քաղաքացիները, ովքեր ցանկանում են մասնակցել նրա գործունեությանը:
Աջակից անդամ կարող է լինել այն անձը, ով համալսարանի շրջանավարտ չէ, բայց ցանկանում է աջակցել և օգնություն ցույց տալ համալսարանի կրթագիտական ծրագրերի իրականացմանը: Միավորման պատվավոր անդամ կարող է դառնալ այն անձը, ով զգալի ինտելեկտուալ, խորհրդատվական, բարոյական, նյութական կամ այլ օգնություն է ցուցաբերում միավորմանը: 
 

Շրջանավարտների միավորման կանոնադրություն՝ հաստատված ԵՊԼՀ Շրջանավարտների միավորման հիմադիր ժողովի կողմից։ 
ԵՊԼՀ Շրջանավարտների միավորման կառուցվածք։  
 

ԵՊԼՀ Շրջանավարտների միավորման նպատակներն են.    

  • ամրապնդել բուհի և շրջանավարտների միջև շարունակական կապը,

  • նպաստել ԵՊԼՀ-ում կրթական և գիտական ծրագրերի իրականացմանը,

  • քննարկել ԵՊԼՀ շրջանավարտներին հուզող հարցերը, 

  • իրականացնել տեղեկատվության և փորձի փոխանակում ՀՀ և արտերկրի նմանատիպ գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ,

  • քաջալերել շնորհալի երիտասարդներին և երիտասարդ մասնագետներին:


ԵՊԼՀ Շրջանավարտների միավորման գործունեության հիմնական ուղղություններն են.

  • Տարբեր ֆակուլտետների ուսանողների միջև ընկերական հարաբերությունների և համագործակցության հաստատում, համալսարանի շրջանավարտների զբաղվածության խթանում,

  • Համալսարանի նյութա-տեխնիկական հիմքի ամրապնդում,

  • Անհրաժեշտ պայմանների ստեղծում` շրջանավարտների, ուսանողների և դասախոսների մասնագիտական մակարդակի բարձրացման նպատակով,

  • Մասնակցություն ուսումնա-մեթոդական գրականության, ինչպես նաև գրադարանի համար պարբերական հրատարակումների ձեռքբերման գործընթացում,

  • Մի շարք տարբեր սեմինարների, գործնական պարապմունքների և դասընթացների միջոցով ուսանողների և շրջանավարտների ինքնահաստատմանն ուղղված ծրագրերի աջակցում,

  • Գիտահետազոտություններով զբաղվող ուսանողների քաջալերում,

  • Տարբեր աշխատանքների ցուցադրում միջազգային ցուցահանդեսներում և մրցույթներում,

  • Տարբեր կազմակերպությունների կողմից ֆինանսական աջակցության ապահովում,

  • Շրջանավարտների տվյալների բազայի ստեղծում, 

  • Համալսարանում մասնագիտական աշխատանքների խթանում, գործընկերների հետ համագործակցում` համալսարանում տաղանդավոր երիտասարդներին կրթական համակարգի մեջ ներգրավելու նպատակով,

  • Ուսանողական մրցումների, մշակութային և սպորտային միջոցառումների կազմակերպում,

  • Բարեգործական ծրագրերի մշակում և իրականացում: 


ԵՊԼՀ Շրջանավարտների միավորումը համագործակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, ՀՀ պետական և մասնավոր ընկերությունների և ձեռնարկությունների հետ։ Գործընկերների ամբողջական ցանկը կարող եք գտնել Համագործակցություն հատվածում։

ԵՊԼՀ շրջանավարտների կարող են դառնալ ԵՊԼՀ Շրջանավարտների միավորման անդամ՝ լրացնելով օնլայն հարցաթերթիկը։ Միանալով Շրջանավարտների միավորմանը՝ շրջանավարտները կարող են ստանալ տեղեկատվություն ԵՊԼՀ կողմից կազմակերպվող միջոցառումների, թրեյնինգների և սեմինարների, Հայաստանում և արտերկրում առկա թափուր աշխատատեղերի, կամավորակական հնարավորությունների, երիտասարդական ծրագրերի, ինթերնշիփերի, կրթաթոշակների և ավելիի մասին։  

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ