Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



< Սեպտեմբեր 2017 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Նորություններ

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նամակ գրել Տպել PDF

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական

լեզվաբանական համալսարանի

ռեկտոր Կ. Հարությունյանին

Հարգելի տիկին Հարությունյան

Դպրոցականների 2017 թվականի ամառային հանգստի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի անունից մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ՝ սույն թվականի հունիսի 19-ից մինչև օգոստոսի 15-ը Հանքավանի և Ծաղկաձորի ճամբարներում դպրոցականների 2017 թվականի ամառային հանգստի պետական ծրագրի իրականացմանը ցուցաբերած աջակցության համար:

Ձեր պատրաստակամության շնորհիվ՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մի շարք ուսանողներ, որպես ջոկատավարներ, ներգրավվեցին ճամբարային աշխատանքներին: Ջոկատավարների կամավոր աշխատանքի և ցուցաբերած հոգատար ու ջերմ վերաբերմունքի շնորհիվ երեխաները գոհունակությամբ, կազդուրված, առույգ և անջնջելի հուշերով ու տպավորություններով վերադարձել են իրենց ընտանիք, ինչը խրախուսելի և ողջունելի է:

Մեկ անգամ ևս մեր շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ և ԲՈՒՀ-ի անձնակազմին՝ ուսանողների համակարգված ու կազմակերպված աշխատանքի համար և հույս հայտնում, որ մեր համագործակցությունը կկրի շարունակական բնույթ:

              Հարգանքով`             Վ. ՏԵՐՏԵՐՅԱՆ

/Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ/


shnorh1

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ

Նամակ գրել Տպել PDF

Գիտելիքի և դպրության օրով տրվեց 2017-2018 ուսումնական տարվա մեկնարկը:

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանն այսօր իր դռները բացեց առաջին կուրսի 464  ուսանողների առջև:

ԵՊԼՀ-Ն ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՋՈԿԱՏԸ ՓԱՅԼՈՒՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑԱՎ «ԲԱԶԵ-2017» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԻՆ

Նամակ գրել Տպել PDF

Օգոստոսի 21-27-ը Ծաղկաձորում անցկացվեց «Բազե-2017» համահայկական երիտասարդական հավաքը։ Այն այս տարի հոբելյանական էր. նշվում էր երիտասարդական այս ծրագրի 15-ամյակը: 15 տարիների ընթացքում ավելի քան 8500 երիտասարդ Հայաստանից, Արցախից և սփյուռքից մասնակցել է երիտասարդական այս նախաձեռնությանը։

Այս տարի հավաքին մասնակցեց 18-30 տարեկան մոտ 500 երիտասարդ։ 

Շնորհակալական գրություն ԿԳՆ-ից

Նամակ գրել Տպել PDF

«ԵՐԵՎԱՆԻ Վ.ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՌԵԿՏՈՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

ՏԻԿԻՆ ԿԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

         

Հարգելի տիկին Հարությունյան,

Հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը Հայաստան-Սփյուռք համագործակցության շրջանակներում 2017թ. օգոստոսի   4-10-ը Աղվերանում՝   տարբեր պետություններից ժամանած շուրջ 80 պատանիների մասնակցությամբ կայացած Համահայկական հայագիտական 8-րդ օլիմպիադայի կազմակերպման աշխատանքներին աջակցելու համար:

          Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի հայագիտության ամբիոնի դոցենտ բ.գ.թ. Դավիթ Գյուրջինյանի և ավագ դասախոս Սուսաննա Աբազյանի մասնակցությունն օլիմպիադային մեծապես նպաստեց միջոցառումների առավել արդյունավետ իրականացմանը:

         

Հարգանքով՝
     ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Grutyun

ԵՊԼՀ-Ն ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՋՈԿԱՏԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ-ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԻՆ

Նամակ գրել Տպել PDF

Կարոտներ, Կարեններ, Արամներ. օգոստոսի 2-8-ը «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի (ՀԱՊՀ) Հանքավանի «Պոլիտեխնիկ» ուսումնամարզաառողջարանական ճամբարում անկացվեց «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական հավաքը: Երիտասարդները համախմբվել են պոլիտեխնիկցի հերոսներ Կարոտ Մկրտչյանի, Կարեն Ներսիսյանի և Արամ Աբրահամյանի անունուններով ճակատներում: Կարոտ Մկրտչյանը Արցախյան ազատամարտի մասնակից է, իսկ Կարենն ու Արամը` «Քառօրյա պատերազմի»։ 

Էջ 1 ... 53-ից

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ