Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



< Հոկտեմբեր 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
          1 2
3 4 5 6 7 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

15-ՐԴ ԱՆԳԱՄ ԱՆՑԿԱՑՎԵՑԻՆ ԲՐՅՈՒՍՈՎՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐԸ

Նամակ գրել Տպել PDF

Հոկտեմբերի 6-8-ը  Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում անցկացվեցին «Բրյուսովյան ընթերցումներ» XV միջազգային գիտաժողովը, որը նվիրված էր  «Հայաստանի պոեզիա» ժողովածուի հրատարակման 100-ամյակին:

Գիտաժողովը կազմակերպել էր Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը՝ ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի, Երևանում գործող Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի, ԵՊԼՀ  շրջանավարտների միավորման, Ռուսաստանի հայերի միության և «Անտարես» հոլդինգի աջակցությամբ: Գիտաժողովի բացումը տեղի ունեցավ հոկտեմբերի 6-ին Երևանի Վ.Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանի նիստերի մեծ դահլիճում:

Գիտաժողովին մասնակցեցին գիտնականներ 9 երկրներից՝ Հայաստանից, Ռուսաստանից (մոտ 10 քաղաքներից), Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Վրաստանից, Ֆրանսիայից, Չեխիայից և Լեհաստանից: Մասնակիցների թվում են հայտնի գիտնականներ և երիտասարդ մասնագետներ: Գիտաժողովի բացման արարողության ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊԼՀ ռեկտոր Գ.Գասպարյանը,  ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, ինչպես նաև կհնչեցվեն ողջույնի խոսքեր ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության, Երևանում գործող Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի և Ռուսաստանի հայերի միության անունից: Լիագումար նիստը բացեց ականավոր գիտնական, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի պրոֆեսոր Ս.Գինդինը: Գիտաժողովի ընթացքում գիտական զեկույցների հետ մեկտեղ կազմակերպվեցին հետևյալ միջոցառումները՝ «Հայաստանի պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» անթոլոգիայի ֆաքսիմիլե հրատարակության և  «Բրյուսովյան գիտական կենտրոն»-ի կայքի շնորհանդեսը, համերգային ծրագիրը, էքսկուրսիաներ, որոնց ընթացքում մասնակիցները այցելեցին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և Օշական:

 «Բրյուսովյան ընթերցումներ»-ն ավանդաբար անցկացվում են ավելի քան 50 տարի շարունակ: Առաջին «Ընթերցումները» անցկացվել են 1962 թվականին, որից ի վեր գիտաժողովն անցկացվել է ինչպես Հայաստանում, որտեղ գործում է  բրյուսովագիտության կենտրոն հանդիսացող  «Բրյուսովյան գիտական կենտրոնը» (Վ. Բրյուսովի անվ. ԵՊԼՀ-ում),  այնպես էլ  Ռուսաստանում: «Ընթերցումներն» ավանդաբար անցկացվում են հոբելյանական տարեթվերի առիթով: Այս տարի գիտաժողովի անցկացման առիթ հանդիսացած իրադարձությունն առանցքային է ոչ միայն Բրյուսովի, այլև ողջ հայ ժողովրդի պատմական կյանքում: Խոսքը վերաբերում է մեծածավալ աշխատության՝ «Հայաստանի պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» անթոլոգիայի հրատարակությանը: Բազմադարյա հայ պոեզիայի ողջ հարստությունը, յուրօրինակ հմայքը, գեղեցկությունը և բազմազանությունը բացահայտելու խիստ պատասխանատու խնդիրն առաջին անգամ ստանձնեց հենց Վալերի Բրյուսովը: Անթոլոգիան լույս տեսավ 1916 թվականին: 2016 թվականը նշանավորվեց դարակազմիկ հրատարակության վերածնունդով: Ժողովածուի շնորհանդեսը տեղի ունեցավ գիտաժողովի շրջանակներում: Ընդհանուր առմամբ՝ գիտաժողովի ընթացքում անցկացվեցին 9 աշխատանքային նիստեր հետևյալ ուղղություններով՝

Վ. Բրյուսովը և հայկական մշակույթը,

Վ.Բրյուսովը և համաշխարհային մշակույթը,

Վ.Բրյուսովի ստեղծագործական ժառանգության խնդիրները:
b1 b2 b3 

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ