Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Կենտրոններ » Կարիերայի կենտրոն

Կարիերայի կենտրոն

Նամակ գրել Տպել PDF

opportunity_boulevard

ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ

Աշխատաշուկայում ԵՊԼՀ ուսանողների և շրջանավարտների մրցունակության զարգացման, շրջանավարտների և համալսարանի միջև մշտական կապի ամրապնդման ու համագործակցության զարգացման նպատակով ԵՊԼՀ-ում գործում է Կարիերայի կենտրոն: Կարիերայի կենտրոնը ներհամալսարանական միակ կառույցն է, որը զբաղվում է ԵՊԼՀ շրջանավարտների և ուսանողների զբաղվածության խնդիրներով։  ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնը ստեղծվել է 2007թ.-ի նոյեմբերի 3-ին ԵՊԼՀ գիտական խորհրդի որոշման համաձայն: Կարիերայի կենտրոնի կանոնադրությունը հաստատված է ԵՊԼՀ Գիտական խորհրդի կողմից։ 

Կարիերայի կենտրոնի առաքելությունն է ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացումը և արդի աշխատաշուկայում ճիշտ կողմնորոշման ուղղորդումը, ինչպես նաև շրջանավարտ-բուհ կապի հաստատումն ու ամրապնդումը:


Կենտրոնի գործունեության ուղղություններն են.

  • Հաշվի առնելով աշխատաշուկայում առկա նոր մարտահրավերները՝ կենտրոնը մշտապես կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ /ինտերնշիփ ծրագրեր, սեմինար-դասընթացներ, հանդիպումներ կենտրոնի գործընկերների հետ և այլն/՝ ի նպաստ ուսանողների և շրջանավարտների մրցունակության և տեղեկացվածության բարձրացման:
  • Ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացման համար կենտրոնը իրականացնում է տարբեր ուսումնասիրություններ՝ ուղղված աշխատաշուկայում մրցունակության ընթացիկ վիճակի և հիմնահարցերի վերաբերյալ։
  • Գործատուների հետ համագործակցության շրջանակներում կենտրոնը պարբերաբար կազմակերպում է աշխատանքային տոնավաճառներ:
  • Կարիերայի կենտրոնը ռեզյումեներ կազմելու, տարաբնույթ հարցազրույցների ընթացքում իրենց լավագույն կողմերով դրսևորելու համար խորհրդատվություն է տրամադրում ուսանողներին և շրջանավարտներին:
  • Կենտրոնն իրականացնում է մի շարք տեղական, ինչպես նաև միջազգային կամավորական և կրթական ծրագրեր, մասնավորապես՝ Էրազմուս+ ծրագրի շրջանակում երիտասարդական փոխանակման ծրագրեր, վերապատրաստումներ, Եվրոպական կամավորական ծառայություն ծրագիր, Կրեդիտային շարժունություն և այլն։
  • Կարիերայի կենտրոնը էլեկտրոնային հասցեների ու խմբերի, ինչպես նաև ԵՊԼՀ կայքի և սոցիալական ցանցերի միջոցով ազգային, տարածաշրջանային և միջազգային կրթական ծրագրերի, թափուր աշխատատեղերի, սեմինարների, կամավորական ծրագրերի և դասընթացների վերաբերյալ տեղեկատվություն է տարածում ուսանողների և շրջանավարտների շրջանում։

ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնը համագործակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, ՀՀ պետական և մասնավոր ընկերությունների և ձեռնարկությունների հետ։ Գործընկերների ամբողջական ցանկը կարող եք գտնել Համագործակցություն հատվածում։

Կարիերայի կենտրոնի կողմից պարբերաբար տեղեկատվություն ստանալու և բազային անդամակցելու համար ԵՊԼՀ ուսանողները կարող են լրացնել Ուսանողների տվյալների հավաքագրման օնլայն հարցաթերթիկը։  
 

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ