Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Կենտրոններ » Որակի ապահովման կենտրոն

ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Նամակ գրել Տպել PDF
 
QA_photo ԵՊԼՀ որակի ապահովման կենտրոնը, հիմնվելով նշված սկզբունքների վրա, ինչպես նաև ելնելով իր կանոնադրական գործառույթներից՝ ՈԱԿ-ն ուղղակիորեն նպաստում է ԵՊԼՀ-ի առաքելության ու ռազմավարական նպատակների իրականացմանը, ինչպես նաև ռազմավարական խնդիրների արդյունավետ լուծմանը։ 

ՈԱԿ-ի առաքելությունն է աջակցել ԵՊԼՀ-ում որակի մշակույթի արմատավորմանը, որը հիմնվում է վստահության, հուսալիության, անաչառության ու թափանցիկության սկզբունքների, ինչպես նաև համապատասխան քաղաքականության (կանոնակարգեր, ընթացակարգեր, մեխանիզմներ և այլ կառուցակարգեր) վրա՝ խթանելով ԵՊԼՀ ներքին և արտաքին շահակիցների կառուցողական հարաբերությունների հաստատումն ու արդյունավետ համագործակցությունը:
ԵՊԼՀ որակի ապահովման համակարգի շարունակական բարելավումը միտված է բուհի գործունեության հիմնական ոլորտներում (կրթություն, գիտություն, հանրային ծառայություններ) հանրային ծառայության վստահելիության ամրապնդմանը, շնորհվող որակավորումների ու գործող կրթական չափորոշիչների պահպանմանը, ազգային ու միջազգային մակարդակներում արդյունավետ համագործակցային կապերի ընդլայնմանը, բուհի ռազմավարական արդյունավետ կառավարմանը, ինչպես նաև միջազգային մակարդակում կրթության որակի չափանիշներին համահունչության ապահովմանը: 

ՈԱԿ-ի նպատակներն են`

1) նպաստել ԵՊԼՀ-ում Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի (ԵԲԿՏ) որակի ապահովման չափորոշիչների հետ համեմատելի ու համադրելի գործընթացների կիրառման և ՀՀ կառավարության կողմից հաստատված հավատարմագրման չափանիշների համապատասխանության ապահովմանը,
2) նպաստել ԵՊԼՀ-ում որակի մշակույթի ձևավորմանը և որակի ապահովման ներբուհական համակարգի ստեղծմանը,
3) աջակցել ԵՊԼՀ-ում ինքնաուսուցանվող համակարգի ու համայնքի ձևավորմանը: 


ՈԱԿ-ի խնդիրներն են`

  • ԵՊԼՀ ենթակառուցվածքային և ծրագրային հավատարմագրումների գործընթացի կազմակերպումը, ինքնագնահատման զեկույցների պատրաստումը և հաջորդող գործողությունների պլանավորման ու իրականացման համակարգումը,
  • կրթական ծրագրերի և որակավորումների որակի ապահովման  քաղաքականության ու դրան փոխկապակցված ընթացակարգերի ստեղծումը, ամբողջականացումն ու շարունակական բարելավումը,
  • կրթական ծրագրերի և որակավորումների մշտադիտարկման ու հաստատման հստակ և պարզ գործիքակազմի ստեղծումն ու կիրառումը,
  • գնահատման չափանիշների ու չափորոշիչների, կատարողականի առանցքային ցուցանիշների և ընթացակարգերի ամբողջականացումը, նորացումն ու շարունակական բարելավումը,
  • պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական որակի ապահովման համակարգի ձևավորումն ու շարունակական բարելավման մեխանիզմների կիրառումը,
  • ուսումնական ռեսուրսների և սովորողների աջակցության համակարգի գնահատման մեխանիզմների կիրառման ու շարունակական բարելավման վերլուծությունը,
  • ազգային և միջազգային օրինակելի փորձի ուսումնասիրումն ու դրա տարածման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը,
  • որակի ապահովման ազգային, տարածաշրջանային և միջազգային գործակալությունների ու բարձրագույն ուսումնական հաստատությունների որակի ապահովման կենտրոնների հետ կապերը և դրանց ամրապնդումը,
  • կառավարման տեղեկատվական համակարգի ցուցանիշների մշակման և ներդրման մեխանիզմների ամբողջականացումն ու շարունակական բարելավումը,
  • որակի ապահովման գործընթացների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության աստիճանի գնահատման համակարգի շարունակական բարելավումը,
  • վերոնշյալ բոլոր խնդիրների իրագործման համար գիտահետազոտական, ախտորոշիչ (դիագնոստիկ) և վերլուծական (անալիտիկ) աշխատանքների ու միջոցառումների կազմակերպումը:


Որակի ապահովման կենտրոնը կարևորում է արտաքին (գործատուների, շրջանավարտների, շահագրգիռ այլ անձանց ու հանրության) և ներքին (ուսանողների, դասախոսների, անձնակազմի) շահեկիցների կարծիքը բուհի վերաբերյալ: 


Որակի ապահովման կենտրոնի ղեկավար՝
Ռոբերտ Խաչատրյան
Որակի ապահովման կենտրոնի համակարգողներ՝
Անի Մազմանյան

Անի Շահինյան

Հեռ.՝ 530272 - 217

Էլ. հասցեներ՝ quality@brusov.amquality1@brusov.am 
 
ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ