Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Կենտրոններ » «Միջազգային Լրագրություն» Գիտաուսումնական կենտրոն

«Միջազգային լրագրություն» Գիտաուսումնական կենտրոն

Նամակ գրել Տպել PDF
wallace_april05_press_post«Միջազգային լրագրություն» ԳՈւ կենտրոնը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ստորաբաժանում է, որը գործում է 2004թ.-ից, իսկ որպես ԵՊԼՀ ինքնուրույն ստորոբաժանում` 2010թ. սեպտեմբերից:
 
Կենտրոնը միավորում է մասնագիտական ընդհանրություն ունեցող գիտամանկավարժական կազմը, կազմակերպում է ուսումնական գործընթացը, իրականացնում է ուսումնամեթոդական, հետազոտական և կազմակերպչական աշխատանքներ, պատրաստում է լրագրության ոլորտի բարձրակարգ մասնագետներ:


2015 թվականից ԵՊԼՀ-ի ԹՄՀ ֆակուլտետում իրականացվում է լրագրողական կրթություն արդեն լիցենզավորված «Լագրություն» մասնագիտությամբ: Եվ դիմորդը, հանձնելով 
լրագրության ֆակուլտետների համար անհրաժեշտ ընդունելության քննությունները՝ (հայոց լեզու (գրավոր), ստեղծագործական աշխատանք (գրավոր) եւ բանավոր հաղորդակցման մաշկույթ (բանավոր)), կարող է ընդունվել ԵՊԼՀ լրագրության բաժին:

 
Կենտրոնում բարձրագույն կրթությունն իրականացվում է 2 աստիճանով` բակալավր և մագիստրատուրա`առկա եւ հեռակա ուսուցմամբ:  «Միջազգային լրագրություն» մասնագիտությամբ բակալավրում բազմալեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն, թուրքերեն) մասնագետներ են պատրաստվում հետևյալ մասնագիտացումներով`
  • հեռուստալրագրություն
  • ռադիոլրագրություն
  • տպագիր եւ on-line մամուլ 

                   

Իսկ մագիստրատուրայում  մասնագետներ են պատրաստվում հետևյալ մասնագիտացումներով`
  •  հեռուստառադիո լրագրություն                    
  • մուլտիմեդիա լրագրությունMost-Influential-Journalists-Today
  • գովազդ
 

Մեզ մոտ ուսանողները նաեւ կսովորեն լուսաբանել հետեւյալ ոլորտները՝
  • Իրավական
  • Քաղաքական
  • Մշակութային
  • Սպորտային
  • Այլ

    «Միջազգային լրագրություն» ԳՈւ կենտրոնում սովորելը ուսանողին կտա տարբեր լեզուներով նյութեր պատրաստելու եւ միջազգային լրատվամիջոցներին թղթակցելու բացառիկ հնարավորություն:



Հասցե՝      ՀՀ, 0002, Երեւան
               Թումանյան փող., շենք 42
Հեռախոս՝   (+37410)530 272 /2-33  
Էլ. հասցե   thovhannisyan@brusov.am
                ijcoordinator@brusov.am
Կայք՝         www.brusov.am
Ֆեյսբուք՝     facebook.com/international.journalism
             

 
 
ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ