Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ամբիոններ » Հայագիտության

Հայագիտության ամբիոն

Նամակ գրել Տպել PDF
              
Աստծու հետ խոսելու միակ լեզուն հայերենն է:
 
                                                                          Ջ. Բայրոն


Ամբիոնի վարիչ - բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գայանե Գևորգյան

Հայագիտության ամբիոնը համալսարանի կարևորագույն կառուցվածքային կրթագիտական ստորաբաժանումներից է, որի անդամները տարիներ շարունակ իրականացնում են գիտամանկավարժական ակտիվ գործունեություն: Այն ձևավորվել է 1967 թվականին նախ՝ որպես հայոց լեզվի և գրականության, ապա` հայագիտության ամբիոն: Սկզբնա­­վոր­ման օրվանից մինչև 1990 թ. ամբիոնը ղեկավարել է պրոֆ. Է. Խոնդկարյանը, 1990 թվականից մինչև 2012 թ.՝ պրոֆ. Ֆ. Խլղաթյանը: 2013 թվականից առ այսօր ամբիոնը ղեկավարում է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գ. Գևորգյանը:

Ամբիոնի նպատակն է զարգացնել ուսանողների հաղորդակցական հմտությունները գրավոր և բանավոր խոսքի միջոցով, նրանց տալ լեզվաբանական-բանասիրական գիտելիքներ հայոց լեզվի վերաբերյալ, օժանդակել օտար լեզվի ուսումնասիրության հարցում՝ տեսական և գործնական հող նախապատրաստելով դրա համար:

Գիտակցելով, որ հայերենը  առանձնահատուկ տեղ ունի որպես ուսանողի մտավոր առաջընթացի, տրամաբանական և պատկերավոր մտածողության զարգացման ու կատարելագործման հիմնական միջոց, ինչպես նաև մյուս առարկաների ընկալման, յուրացման և արժևորման նախադրյալ, ամբիոնը գործադրում է բոլոր ջանքերը, որ առաջարկվող դասընթացները նպաստեն սովորողների մտքերի, զգացմունքների ու ապրումների առավել հստակ ու ճշգրիտ արտահայտմանը, տվյալ իրադրության պահանջով և բազմազան ոճերի կիրառությամբ բանավոր ու գրավոր խոսք կազմելու հմտության զարգացմանը, ստեղծագործական կարողությունների դրսևորմանն ու դրանց հետագա մշակմանը:

Ամբիոնի առաքելությունը:  Ամբիոնի առաքելությունը բխում է համալսարանի ռազմավարությունից. հայերենի ուսուցմամբ նպաստել արհեստավարժ, աշխատաշուկայում մրցունակ, տարբեր իրադրություններում խոսքային համապատասխան վարքագիծ դրսևորելու հմտությամբ օժտված մասնագետների պատրաստմանը:

Ամբիոնի տեսլականը՝ դառնալ միջազգային և պետական չափորոշիչներին համապատասխանող և մրցունակ կրթական-հետազոտական ստորաբաժանում: 




Հեռ. 010 537391  (ներքին 1-25)
Էլ. փոստ` armenian@brusov.am 

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ