Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ամբիոններ » Գերմաներենի

Գերմաներենի ամբիոն

Նամակ գրել Տպել PDF

1Germany

Բարի' գալուստ գերմաներենի կայքէջ:

Գերմաներենի ամբիոնը, լինելով ԵՊԼՀ-ի օտար լեզվի առաջին ամբիոնը, հիմնադրվել է 1936 թվականին: Այդ պահից ի վեր ամբիոնը հանրապետության համար պատրաստել և պատրաստում է գերմաներենի ուսուցիչներեր: Հաջողությամբ իրագործելով իր այդ առաքելությունը և  հաշվի առնելով կրթության ոլորտում օտար լեզուներին ներկայացվող ժամանակակից պահանջները, ինչպես նաև մեր բուհի ներկայիս ռազմավարությունը, այժմ գերմաներենի ամբիոնը պատրաստում է ազգային և միջազգային չափանիշներին համապատասխան, աշխատանքային շուկայում պահանջված, մրցունակ մասնագետներ: Այս համատեքստում գերմանագիտությունը զուգորդվում է մանկավարժություն, լեզվաբանություն, երկրագիտություն, քաղաքագիտություն, եվրոպագիտություն, գրականագիտություն, թարգմանչական գործ մասնագիտացումներով:

Գերմաներենի ամբիոնն ունի բարձր մասնագիտական որակավորմամբ, արհեստավարժ պրոֆեսորադասախոսական կազմ, որը մշտապես վերապատարաստումներ է անցնում Գերմանիայի և գերմանախոս երկրների տարբեր համալսարաններում:  

Ամեն տարի կնքվող պայմանագրերի արդյունքում ամբիոնում աշխատում են նաև Գերմանիայից և Ավստրիայից հրավիրված լեզվակիր մասնագետներ, պրակտիկանտներ ու կամավորականներ:

Ամբիոնի առաջին վարիչը եղել է Գ.Անդրեասյանը: Այնուհետև ամբիոնը ղեկավարել  են՝ Մ. Հարությունյանը, Ս. Ավետիսյանը, Կ. Աթոյանը, Մ. Բույուքլյանը: Ներկայիս  ամբիոնի վարիչն է՝  Է. Ղազարյանը:

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ