Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ամբիոններ » ՅՈՒՆԵՍԿՕ-ի մ. իրավ., ժողովրդ. և եվրոպ.

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոն

Նամակ գրել Տպել PDF

ԵՊԼՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոնը գործում է 2001թ. սեպտեմբերի 1-ից, հիմնադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ: Ամբիոնում դասավանդում են և հետազոտական աշխատանքով են զբաղված քաղաքագիտության ոլորտի փորձառու մասնագետներ (գիտությունների դոկտորներ և թեկնածուներ), օտարերկրյա համալսարաններից հրավիրված դասախոսներ:
Քանի որ ամբիոնում օգտագործվող կրթական ծրագրերը համադրելի են արևմտյան բարձրորակ կրթություն ապահովող համալսարանների ծրագրերի հետ, մեր ուսանողները որևէ դժվարություն չեն ունենում փոխանակման ծրագրերով այդ համալսարաններում ուսում ստանալիս:

ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏՈՒՄ

Ամբիոնը տրամադրում է կրթություն «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ, ինչպես նաև «Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն» մասնագիտության «Անգլերեն և Քաղաքագիտություն» մասնագիտացմամբ:

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅՈՒՄ

Ամբիոնը տրամադրում է մագիստրոսական կրթություն երեք քաղաքագիտական մասնագիտություններով`
Միջազգային հարաբերություններ,
Եվրոպագիտություն,
Քաղաքագիտություն: 

Մագիստրատուրա անվճար հայտերով ընդունելության հարցազրույցի հարցաշար

Գրականության ցանկ՝
1. Քաղաքականություն և քաղաքագիտություն, Պրակ Ա
2. Քաղաքականություն և քաղաքագիտություն, Պրակ Բ
3. Քաղաքականություն և քաղաքագիտություն, Պրակ Գ
4. Քաղաքականություն և քաղաքագիտություն, Պրակ Դ
5. Քաղաքականություն և քաղաքագիտություն, Պրակ Ե
6. Քաղաքագիտություն և քաղաքագիտություն, Պրակ Զ
7. Քաղաքականություն և քաղաքագիտություն, Պրակ Է
8. Քոչարյան Վ., Միջազգային իրավունք, ԵՊՀ հրատ., Երևան, 2002
9. Политология: учебник / А.Ю. Мельвиль у др., Московский государственный институт международных отношений, МИД России, ТК Велби, Изд.-во Проспект, Москва, 2008.
10. Сморгунов Л., Современная сравнительная политология, Российская политическая энциклопедия (РОССПЭН), Москва, 2002. 


ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ

Մագիստրատուրան հաջողությամբ ավարտած ուսանողները կարող են ընդունվել ասպիրանտուրա երկու քաղաքագիտական մասնագիտություններով` 
ԻԳ.00.02. «Քաղաքական գործընթացներ և ինստիտուտներ»,
ԻԳ.00.04. «Միջազգային հարաբերություններ»:

2014 թվականից ամբիոնին կից գործում է «Հեռանկարային ուսումնասիրությունների և նախաձեռնությունների կենտրոնը», հրատարակում է «Հայկական քաղաքագիտական հանդեսը»: Հանդեսի խմբագրակազմում և հեղինակների մեջ զգալի թիվ են կազմում օտարերկրյա մասնագետները:

humanrights@brusov.am
head_humanrights@brusov.am (+374 10) 
535550 ներքին 223, 208
ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ