Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Միջազգային կապերի վարչություն

Ընդհանուր տեղեկություններ

Նամակ գրել Տպել PDF
globe_flags     Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը միջազգային ասպարեզում իր գործունեության հիմնական նպատակը համարում է միջազգային կրթության և գիտության բնագավառում հայկական կրթական համակարգի մասնակցության ապահովումը:
     ԵԼՊՀ-ի միջազգային գործունությունը իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով.
  • Մասնակցություն միջազգային կրթական ծրագրերի
  • Միջազգային համագործակցության ընդլայնում
  • Միջազգային ծրագրերի իրականացում
  • Ուսանողների և դասախոսների ուսուցում և որակավորման բարձրացում
  • Փոխանակման ծրագրորի իրականացում
      Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը իր հիմնադրումից ի վեր ծավալել է միջազգային ակտիվ գործունեություն կրթության և գիտության ոլորտում: Սակայն Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո բուհը թևակոխել է միջազգային գործունեության նոր՝ առավել հագեցած և արդյունավետ շրջան:
    Պահպանելով և զարգացնելով արդեն իսկ գոյություն ունեցող կապերը՝ բուհը միջազգային գործունեություն է ծավալել լեզվական քաղաքանության և լեզուների դասավանդման բնագավառներում, այն է՝ համագործակցություն Եվրոպայի խորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԱՊՀ-ի կրթական կառույցների և միջազգային այլ կազմակերպությունների հետ:
    Համալսարանը սերտ կապեր ունի Եվրոպայի խորհրդի լեզվական քաղաքականության բաժնի /Ստրասբուրգ/, Եվրոպայի խորհրդի Ժամանակակից լեզուների Եվրոպական կենտրոնի /Գրաց/, ԱՊՀ խորհրդի մշակույթների և լեզուների ուսումնամեթոդական կազմակերպության և այլ միջազգային հեղինակավոր կառույցների հետ:
    Համալսարանում պարբերաբար անց են կացվում լեզվաքաղաքականությունը, բազմալեզվությանը, միջմշակութային հաղորդակցմանը, լրագրությանը, տուրիզմին, միջմշակութային հարաբերություններին, քաղաքագիտությանը, եվրոպագիտությանը, երկրագիտությանը,  օտար լեզուների դասավանդման նոր մոտեցումներին և ուսումնական միջազգային ծրագրերին վերաբերող գիտաժողովներ, որոնց մասնակցում են նաև մասնագետներ տարբեր երկրներից:
    Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը համագործակցում է եվրոպական, ասիական, ամերիկյան մի շարք նշանավոր համալսարանների հետ:
    Համալսարանում դասավանդում են ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Չինաստանից, Կորեայից, Հնդկաստանից, Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից ժամանած մասնագետներ:
     Համալսարանը իրականացնում է մի շարք կրթական և գիտական ծրագրեր, մասնավորապես Էրազմուս+ Հիմնական Գործողություն 1 և Հիմնական Գործողություն 2-ի շրջանակներում:  

Միջազգային կապերի վարչություն

Սենյակներ` 5/1, 5/2 (Կոնֆուցիուսի ինստիտուտի մասնաշենք)
 Հեռ.`

  • +37410 53 55 50  (ներ. 213)
  • +37410 53 55 50  (ներ. 124)   

Էլ. հասցե`

 
ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ