Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Ուսանողական կյանք » Միջոցառումներ

Միջոցառումներ

Նամակ գրել Տպել PDF


«Լավագույն ուսանողական թերթ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ԵՊԼՀ ՈՒԽ-ի «ՊՈԼԻԳԼՈՏ» ուսանողական ամսագիրը

Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհորդն արդեն երեք տարի մի հարկի տակ է հավաքում տարբեր բուհերի լրատվության և տեղեկատվության հանձնաժողովի անդամներին: Այս տարի ևս ուսխորհորդը անցկացնում է «Մեդիկուս էքսպո-2014» ցուցահանադեսը:
«Մեդիկուս էքսպո-2014» ցուցահանադեսի մասնակից չորս բուհերը կարող են հաղթել միանգամից հինգ անվանակարգերում՝ «Լավագույն ուսանողական ամսագիր, Վեբ-կայք, այլընտրանային միջոց, լրատվության և տեղեկատվության մասին լավագույն զեկույց» և «Լավագույն տաղավար»:
Այսպիսով, ՀՊՏՀ-ի ուսխորհուրդն արժանացավ միանգամից երկու անվանակարգերի՝ «Լավագույն ինտերնետային կայք» և «Լրատվության ու տեղեկատվության մասին լավագույն զեկույց»:
«Մեդիկուս էքսպո-2014» «Լավագույն տաղավար» անվանակարգում հաղթեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:
«Լավագույն ուսանողական թերթ» տիտղոսը շահեցին Երևանի Վ. Բրուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողական խորհրդի լրատվության և տեղեկատվության հանձնաժողովի անդամները:
Իսկ Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհորդը շահեց «Լավագույն այլընտրանքային լրատվամիջոց» կոչումը:

Կրթաթոշակի հավաստագրեր շնորհվեցին շուրջ 780 ուսանողի

_2014Մարտի 11-ին ՀՀ պետական բուհերի առկա ուսուցման 1-ին կուրսի՝ անվճար համակարգում չընդգրկված 780 ուսանող Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացավ կրթաթոշակի հավաստագիր։ Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը և պաշտոնատար այլ անձինք:

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ վերոնշյալ կրթաթոշակին են արժանացել մեր բուհի 55 ուսանողներ: 
Մարտի 12-ին էլ ԵՊԼՀ նիտերի դահլիճում տեղի ունեցավ վերոնշյալ կրթաթոշակի հավաստագրերի հանձման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ԵՊԼՀ ռեկտորի գլխավոր խորհրդական Հասմիկ Ափյանը, ԵՊԼՀ ՈՒԽ նախագահ Անահիտ Թունյանը, ինչես նաև ԵՊԼՀ ուսանողական խորհրդի նախագահության անդամները: Հ. Ափյանը շնորհավորեց կրթաթոշակի արժանացած ուսանողներին՝ կոչ անելով էլ ավելի լավ սովորել, լինել ակտիվ և նախաձեռնող: 
ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը նույնպես միանում է շնորհավորնքներին ու նաև հատուկ շնորհակալության հայտնում ՀՀ նախագահին և կառավարությանը՝ ուսանողների կողքին լինելու և մշտապես աջակցելու համար:
Ուսանողների ցանկը տեղադրված է ԵՊԼՀ կայքում:
 

Դարձի՛ր մեկի համար արև…

aryunatvutyun_2014Այսօր վաղ առավոտից Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը լեփ լեցուն էր երիտասարդներով:aryunatvutyun_20141Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողական խորհուրդը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը «Ապրենք օգնելով» ծրագրի շրջանակում անցկացրին հերթական ԱՐՅՈՒՆԱՏՎԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱԿՑԻԱՆ, որին մասնակցեցին 100 ՀՀԿ երիտասարդներ, ԵՊԼՀ դասախոսներ ու ուսանողներ:
ԵՊԼՀ ռեկտորի գլխավոր խորհրդական Հ. Ափյանը նշեց, որ «Ապրենք օգնելով» ծրագիրը մեկնակել է  5 տարի առաջ և ունի հետևյալ նպատակը` արյան քաղցկեղով հիվանդ երեխաների խնդիրներին սևեռել բոլոր այն մարդկանց ուշադրությունը, ովքեր անտարբեր չեն ուրիշի ցավի նկատմամբ և խթանել արյան դոնորության զարգացումը Հայաստանում: Նա ուրախությամբ արձանագրեց, որ տարեցտարի մեր հասրակությունը գիտակցում է, որ aryunatvutyun_20142յուրաքանչյուրիս աջակցությունը կարող է փրկել տասնյակ հազարավոր կյանքեր. «Մենք պետք է անտարբեր չլինենք, հավատանք ու աղոթենք, որ առողջական լուրջ խնդիրներ ունեցող մանուկները կապաքինվեն և կկարողանան վայելել իրենց անհոգ մանկությունը»:
ԵՊԼՀ ՈՒԽ բարեգործական հանձնաժողովի նախագահ Տաթևիկ Թովմասյանը փաստեց, որ ԵՊԼՀ ուսանողները մշտապես մեծ ոգևորվածությամբ են մասնակցում բարեգործական ծրագրերի և հավելեց, որ առաջին անգամ էր, որ կամավոր դոնորությանն իրենց մասնակցությունն ունեցան նաև ԵՊԼՀ դասախոսները:
ԵՊԼՀ ՈՒԽ նախագահ Ա. Թունյանն էլ խոստացավ, որ ծրագիրը կլինի շարունակական:


ԵՊԼՀ ուսանողները ստացան ԱրմենՏելի կրթաթոշակը


ԱրմենՏել ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline)  և  Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը  ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ վերջերս իրականացրին "Beeline Scholarship" ծրագիրը: Առաջին անգամ ԱրմենՏել  ընկերությունը 95 հայ ուսանողների տրամադրեց կրթաթոշակ` վճարելով նրանց մեկ կիսամյակի  ուսման վարձը: ԵՊԼՀ ուսանողները ևս անմասն չմնացին ծրագրից: Բուհի 9 ուսանողներ ԱրմենՏելի կողմից ստացան կրթաթոշակ:Կրթաթոշակ ստացան ԵՊԼՀ 4-րդ կուրսի ուսանողներ Աշխեն Նազինյանը, Մարիամ Հովհաննիսյանը, Արծվիկ Սևիկյանը, Աշխեն Զաքարյանը, 3-րդ կուրսի ուսանողներ Շուշան Սողոմոնյանը, Աննա Ավագյանը, ինչպես նաև երկրորդ կուրսեցիներ Լիլիթ Գևորգյանը, Անի Հարությունյանը և Էլեն Հակոբյանը: Շնորհավորում ենք մեր ուսանողներին և մաղթում ենք նրանց նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:Կրթաթոշակի համար անցկացված մրցույթն անցկացվել է 2 փուլով: Առաջին փուլում շուրջ 558 ուսանողներ  ներկայացրել էին «Ինչ փոփոխություն եմ պատրաստվում իրականացնել իմ ոլորտում» ծրագիր-առաջարկ ` 300-600 բառի սահմաններում: Հրավիրված անկախ մասնագետների կողմից ընտրվել են առաջին փուլն անցած մասնակիցները:Այս փուլը հաղթահարած 178  թեկնածուները հրավիրվել են հարցազրույցի: Հարցազրույցին նրանք իրենց ծրագիր – առաջարկը ներկայացրել են տեսանյութի կամ պատկերացույցի միջոցով: Այս փուլում էլ արդեն պարզ դարձան  "Beeline Scholarship" ծրագրի 95 հաղթողները:


Սիրահարների օրը ԵՊԼՀ-ում

1922098_583568185066792_1632853187_nԵՊԼՀ ուսանողները փետրվարի 14-ին նշեցին Սուրբ Սարգսի տոնը: Ամբողջ համալսարանը զարդարված էր սիրտ-փուչիկներով:16639_583567821733495_485681608_n Անգամ բուհի զանգն էր փոխվել. դասամիջոցին ուսանողները հնարավորություն ունեին ունկնդրել Հայկոյի «Ես քեզ սիրահարվել եմ» երգը: Տոնական եռուզեռն սկսվեց առավոտյան: Երկու աղջիկներ և երկու տղաներ բուհի երկու մասնաշենքերի առջև ուսանողներին բաժանեցին շնորհավորական բացիկներ: Այնուհետև տոնակատարության նախաձեռնողները շրջեցին դեկանատներով, ամբիոններով և բուհի բոլոր սրահներով` բաժանելով բոլորին տոնական բացիկներ և շնորհավորական բարեմաղթանքներ հղելով: Նախապես պատրաստված և բուհում տեղադրված խոստովանությունների արկղից ընթերցվեցին երեք լավագույն սիրո խոստովանությունները:
Նամակներն անպայման կգտնեն իրենց հասցեատերներին:
Նշենք, որ միջոցառումը կազմակերպել էր ԵՊԼՀ ՈՒԽ մշակութային հանձնաժողովը:
 

ԵՊԼՀ-ը հյուրընկալեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին
 

logo_PNԵրևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի և ՀՀ պաշտպանության նախարարությանlogo_brusov նախաձեռնությամբ ս. թ. հունվարի 22-ին ԵՊԼՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ հանդիպում  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Հանդիպման շրջանակում պաշտպանության նախարարը ներկաներին շնորհավորեց  հայոց բանակի տոնի առթիվ,  վերհիշեց  հայկական բանակի անցած հերոսական ուղին, ինչպես նաև խոսեց բանակի ներկայիս վիճակի և զինված ուժերում կատարված բարեփոխումների մասին: «Մեծ պատիվ է ինձ համար այսօր գտնվել ձեր բուհում: Այստեղ առաջին անգամ եղել եմ այն ժամանակ, երբ դեռևս ԼՂՀ պաշտպանության նախարար էի: Բանակ- հասարակություն և բանակ-կրթություն կապերն ամրապնդելու նպատակով տարբեր կրթօջախներում այս օրերին ռազմահայրենասիրական միջոցառումներ են անցկացվում»,- իր ելույթում ընդգծեց Սեյրան Օհանյանը: Հանդիպման ընթացքում նախարարը բուհի գիտխորհրդի որոշմամբ պարգևատրվեց ԵՊԼՀ ոսկե մեդալով` կրթօջախի ռազմահայրենասիրական աշխատանքներում ունեցած նշանակալի ներդրման և ցուցաբերած աջակցության համար: Պարգևը նախարարին հանձնեց ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը: Այնուհետև նախարարը ԵՊԼՀ ռեկտոր, բ.գ.դ. պրոֆեսոր Գայանե Գասպարյանին, ԵՊԼՀ օտար լեզուների ֆակուլտետի դեկանի տեղակալ, Եվրոպական լեզուների ամբիոնի ավագ դասախոս Սերյոժա Բաբայանին և ԵՊԼՀ ֆրանսերենի ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.դ.Արամ Բարլեզիզյան պարգևատրեց նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալներով: Նախարարի կողմից պատվոգրերի արժանացան` ԵՊԼՀ անգլերենի հնչյունաբանության և քերականության ամբիոնի ավագ դասախոս Սվետլանա Քեչյանը, ԵՊԼՀ ուսանողական խորհրդի նախագահ Անահիտ Թունյանը,  ԵՊԼՀ փիլիսոփայության ամբիոնի լաբորանտ Էթերի Այվազյանը, ինչպես նաև ԵՊԼՀ ուսանողներ Մարիաննա Սողոյանը, Քրիստինե Ավետիսյանը, Աննա Օհանյանը,Արմինե Պետրոսյանը,Արա Հարությունյանը,Մուշեղ Գևորգյանը և Վաչե Գաբրիելյանը: Միջոցառման ավարտին ԵՊԼՀ երգչախումբը կատարեց «Մեր անունն է հայկական բանակ» հայրենասիրական երգը:

 

Քաղաքապետի որոշմամբ ԵՊԼՀ ՈՒԽ-ն պարգևատրվեց

Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանում նոյեմբերի 18-ին կազմակերպվել էր տոնական ընդունելություն, որին ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, մայրաքաղաքի բուհերի ուսանողական խորհուրդների, ինչպես նաև երիտասարդական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Տոնի կապակցությամբ Երևան քաղաքի ծրագրերում ակտիվ մասնակցություն ունենալու համար Երևանի քաղաքապետի որոշմամբ մայրաքաղաքի բուհերի ուսխորհուրդներն ու երիտասարդական ՀԿ-ները պարգևատրվել են պատվոգրերով ու շնորհակալագրերով:Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ Երևան քաղաքի ծրագրերում ակտիվ մասնակցություն ունենալու համար Երևանի քաղաքապետի որոշմամբ պարգևատրվել է ԵրՊԼՀ ուսանողական խորհուրդը:
 

Երիտասարդության համաշխարհային օրը ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում
 

Նոյեմբերի 10-ը Երիտասարդության համաշխարհային օրն է: Այդ կապակցությամբ նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Ելույթներով հանդես եկան ԲՈւՀ-երի ուսանողական խորհուրդների նախագահներ, երտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով կարևորեց կառույցների համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ Շնորհավորելով ներկաներին Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ: Միջոցառման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակ-հասարակություն կապի ամրապնդման, ինչպես նաև երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ պատվոգրեր հանձնեց մի խումբ երիտասարդների:Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանից պատվոգրեր ստացան  Հասմիկ Ներսիսյանը, Էմմա Սարգսյանը և Կրանինա Սիմոնան:



Մեկնարկեցին երիտասարդական տոները


a021a12a762719882a9b680f248d77f7Նոյեմբերի 8-ին Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ավելի քան 1000 ուսանողի հանձնվեցին առաջին կուրսեցիների ուսանողական և ստուգման գրքույկները։ Պարգևատրվեցին բուհի լավագույն ուսանողները։ Լավագույն բրյուսովական կոչմանն արժանացան Հայկ Համբարձումյանը, Հայկուհի Գրիգորյանը, Տաթևիկ Հունանյանը, Սաթենիկ Կուզանյանը։Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը, շնորհավորելով երիտասարդներին տոների առթիվ, մաղթեց նրանց լիարժեք վայելել ուսանող լինելու բերկրանքը։Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը մաղթեց ուսանողներին ուսման տարիները ծառայեցնել առավելագույն գիտելիք կուտակելու նպատակին։ «Սիրելի′ երիտասարդներ, դարձեք այնպիսի քաղաքացիներ, որպեսզի ձեր ներուժով է′լ ավելի զարգացնեք մեր երկիրը։ Տոների ընթացքում կազմակերպված միջոցառումներով մենք կփորձենք վեր հանել երիտասարդներին ու ուսանողներին հուզող խնդիրները։ Դուք այդ հարցում պետք է օգնեք մեզ՝ բարձրաձայնելով անհանգստացնող բոլոր խնդիրները, որպեսզի համատեղ ջանքերով կարողանանք դրանց լուծում տալ»,- նշեց Կարեն Ավագյանը։ ՈՒսանողներին շնորհավորեցին  նաև ԵՊԼՀ ռեկտորի խորհրդական Հասմիկ Ափյանը և ուսանողական խորհրդի նախագահ Անահիտ Թունյանը:

 

ՈՒխտերթ Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջի մոտից դեպի Մայր աթոռ Սուրբ Էջմիածին

Ս.թ. հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ ՈՒխտերթ Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջի մոտից դեպի Մայր աթոռ Սուրբ Էջմիածին: Ուխտերթին իրենց մասնակցությունն ունեցան նաև ԵՊԼՀ ուսանողները: ՈՒխտերթի նպատակն էր վերահաստատել Հայ Եկեղեցու առաքելիության անբեկանելիությունն ու անխաթարությունը հակառակ բոլոր հոսանքների անտեղի քարոզչության:


«Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի իրագործում» կրթության նախարարաների տաածաշրջանային հանդիպում


 

1415585_611715888867598_1570666041_nՍ.թ. հոկտեմբերի 17-18 Երևանում տեղի ունեցավ «Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի իրագործում» կրթության նախարարաների տաածաշրջանային հանդիպումը: Այն կազմակերպվել և իրականացվում է ՀՀ Եվրոպական խորհրդի նախագահության շրջանակներում: Համակազմակերպիչներն են ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, Եվրոպայի խորհուրդը, Եվրոպական ուսանողական միությունը: Երևանի Վ. Բյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը նույնպես մասնակցում էր միջոցառմանը: Բացի նախարարներից, բուհերը ներկայացնող ռեկտորերից (մասնակցում էր նաև ԵՊԼՀ ռեկտոր Գ. Գասպարյանը, Լ. Փլջյան, Ռ. Խաչատրյան), կոնֆերանսին մասնակցում էին նաև տվյալ բուհը ներկայացնող ուսանողները: ԵՊԼՀ-ն ներկայացնում էր մագիստրատուրայի ուսանողական խորհրդի նախագահ Արմինե Պետրոսյանը: Հանդիպման ընթացքում «Ուսանողների մասնակցությունը բարձրագույն կրթության կառավարմանը» աշխատանքայի քննարկման ժամանակ ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, որոնցից հատկանշական է առանցնացնել հետևյալը՝ բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողական կառույցների ներգրավվածության խնդիրը բուհերի եվրոպական ասոցիացիային ու այդ շրջանակում իրականացվող ծրագրերին:


Ժամանցի ակումբը "Again Women'' ներկայացմանը
 

1391487_582370428466056_1196245226_n«Հայ Ֆեստ» միջազգային փառատոնի շրջանակներում ԵՊԼՀ Ժամանցի ակումբը այցելեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ` դիտելու "Again Women'' ներկայացումը,որը բեմադրված էր Անտոն Պավլովիչ Չեխովի պիեսներից մեկի հիման վրա: Ներկայացումը սկսվեց փառատոնի կազմակերպիչներից մեկի ողջույնի խոսքով,ապա բոլոր ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայ մեծ դերասան  Սոս Սարգսյանի հիշատակը:Քանի որ ներկայացումը կատակերգություն էր,ամբողջ ներկայացման ընթացքում ժպիտն ու ծիծաղը չպակասեցին հանդիսատեսի դեմքից: Ներկայացումը հետաքրքիր էր նրանով,որ հերոսներից յուրաքանչյուրը հանդես էր գալիս յուրովի և ներկայանում որպես գլխավոր կերպար` արտահայտելով իր հույզերն ու ցանկությունները:Ներկայացման ավարտին բոլորը տպավորված էին դերասանների պրոֆեսիոնալ խաղով և շնորհակալ ԵՊԼՀ ուսանողական խորհրդին, որ ունեցան հնարավորություն լինել հանդիսատես «Հայ Ֆեստ» փառատոնի շրջանակում կազմակերպված ներկայացմանը:



Ազգային արժեքների ճանաչողության խնդիրը հայ հասարակության մեջ


1376603_241758442643618_348463904_nՀոկտեմբերի 8-ին տեղի ունեցավ ԵՊԼՀ ՈՒԽ ուսումնադաստիարակչական հանձնաժողովի կողմից կազմակերված սեմինար-քննարկում « Ազգային արժեքների ճանաչողության խնդիրը հայ հասարակության մեջ» թեմայով: Սեմինարը վարեց ԵՊԼՀ դասախոս՝ Մ.Դեմիրճյանը: Սեմինարի ընթացքում ուսանողները ակտիվորեն մասնակցեցին քննարկմանը , ուղեցին իրենց հարցերը , ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:

 

Հանդիպում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ

havaqakan
Սեպտեմբերի 29–ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացավ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների հավաքը: ԵՊԼՀ-ի ուսանողներն անմասն չմնացին այդ ֆուտբոլային տոնից, և մասնակցեցին այդ հավաքին: Միջոցառման ընթացքում հայ երկրպագուները սովորեցին երկրպագման արվեստի որոշ հմտություններ: Բացի այդ, նրանք լրացրին ազգային հավաքականի ֆան ակումբի անդամակցության հայտ: Այս հավաքները կկրեն շարունակական բնույթ, և եթե կան մարդիկ, որոնք ցանկություն ունեն մասնակցելու, դեռ ուշ չէ: Կարող են միանալ մյուս հավաքի ընթացքում և իրենց ավելի մոտ զգալ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին, ինչպես նաև զարգացնել հայ երկրպագուի ուժեղ ոգին:




Թանգարանների դերը երիտասարդների կյանքում

banavechՍեպտեմբերի 28-ին բանավեճի ակումբի անդամները այցելեցին Երևանի պատմության թանգարան: Թանգարանային նմուշներին ծանոթանալուց հետո անցկացվեց քննարկում` «Թանգարանների դերը երիտասարդների կյանքում» թեմայով, որի ժամանակ ակումբի անդամները ներկայացրին լրացուցիչ տեղեկություններ պատմության թանգարանի վերաբերյալ:
Միջոցառման մասնակիցները քննարկեցին նաև երիտասարդների` մշակութային օջախներ հաճախ այցելելու հարցը:

Տես http://www.anews.am/index.php?option=com_content&view=article&id=3462%3Aanews&catid=59%3A2012-08-09-04-22-01&Itemid=114
 


«Գենդերային հավասարություն և կանանց առաջնորդությունը»


2013թ. սեպտեմբերի 26-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում կրկին անցավ արտառոց, յուօրինակ և, որ ամենակարևորն է, նոր գիտելիքներով հագեցած: Այս անգամ նախաձեռնությունը պատկանում է ԵՊԼՀ ուսանողական խորհրդի Ուսանողական Գիտական Ընկերությանը: ՈւԳԸ-ն կազմակերպել էր թրեյնինգ-սեմինար «Գենդերային հավասարություն և կանանց առաջնորդությունը» թեմայով: Թրեյնինգ-սեմինարն առավել հետաքրքիր և համակենտրոնացնող դարձնելու նպատակով հրավիրվել էր հատուկ մասնագետ: Սեմինարն անցկացվեց բավականին ինտերակտիվ կերպով, և ներկա գտնվողների ոգևորությունն էլ ավելի մեծացավ, երբ նրանք անձամբ դարձան մասնակիցներ:Փոխանակվեցին տարաբնույթ տեսակետներ, տեղի ունեցան բուռն քննարկումներ, որոնց արդյունքում բոլոր մասնակիցները, մեկ ընդհանուր հայտարարի եկած, հեռացան լեցուն ու յուրաքաչյուրն իր համար ինչ-որ բան քաղած:  Թրեյնինգ-սեմինարը հաջողված էր:


Լեզուների եվրոպական օրվան նվիրված միջոցառում


ԵՊԼՀ մեծ դալիճում տեղի ունեցավ Լեզուների եվրոպական օրվան նվիրված միջոցառումը, որը կազմակերպել էին ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը և ԵՊԼՀ Եվրախորհրդի լեզվակրթական ծրագրերի իրականացման կենտրոնը: Միջոցառումը բուհում մեծ աշխուժություն մտցրեց. ուսանողներին ևս մեկ հնարավորություն ընձեռվեց ծանոթանալու զանազան երկրների լեզվին ու մշակույթին: Հնչեցին տարբեր լեզուներով երգեր ` անգելերեն,ֆրանսերեն, իտալերեն անգամ սերբերեն:


Ա
նկախության 22-ամյակը ԵՊԼՀ-ում
 

Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական hամալսարանը 23.09.2013թ. ԵՊԼՀ նիստերի մեծ դահլիճում իրականացրեց տոնական միջոցառում` նվիրված ՀՀ անկախության 22-ամյակին: Միջոցառման ընթացքում ԵՊԼՀ տաղանդավոր ուսանողները ներկայացրին երաժշտական և պարային կատարումներ:
Տոնական միջոցառմանը ներկա գտնվեցին Վազգեն  Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 80 կուրսանտներ: 

http://www.aravot.am/2013/09/23/388746/ 


Բուհ
օրհնեքի արարողություն
 

Սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ԲՈՒՀ-երի Հոգևոր Հովվությունը կազմակերպեց է բուհօրհնեքի արարողություն, որը կիրականացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Հայ Եկեղեցու երիտասարդաց միավորման (ՀԵԵՄ) հոգևոր պատասխանատու, Հոգեշնորհ Տեր Եղիշե վարդապետ Ավետիսյանը։ Արարողությունը տեղի ունեցավ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի բակում։ Արարողությանը մասնակցեցին ԵՊԼՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ, դասախոսներ և իհարկե ռեկտոր Գայանե Գասպարյանը: Նման արարողություն առաջին անգամ էր կատարվում համալսարանում:


Հանդիպում ՄՀ ֆակուլտետի ուսանողների հետ 


handipumՄեր համալսարանի ուսանողական կյանքին, ուսանողների իրավունքներին և պարտականություններին ծանոթացնելու նպատակով` այսօր ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը տեղեկատվական հանդիպում էր կազմակերպել ՄՀ ֆակուլտետի 1-ին կուրսի 1-6 խմբերի ուսանողների հետ ԵՊԼՀ մեծ դահլիճում, որի ընթացքում ԵՊԼՀ ՈՒԽ նախագահ Անահիտ Թունյանը ներկայացրեց ուսխորհորդի կառուցվածքը, ստորաբաժանումները և ուսանողներին ծանոթացրեց ՈՒԽ առաքելությանն ու գործունեությանը: Հանդիպումներին, որոնք անցան ինտերակտիվ ձևով, ներկա էր նաև ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով ԵՊԼՀ ռեկտորի խորհրդական Հասմիկ Ափյանը: Ուսանողները անկաշկանդ հարցեր էին ուղղում ԵՊԼՀ ՈՒԽ նախագահության անդամներին` փորձելով ավագ սերնդից ամենայն մանրամասնությամբ տեղեկանալ ՈՒԽ էությանն ու գործունեությանը: Ուսանողական խորհրդի և նորաթուխ ուսանողների ծանոթությունն այսքանով չի ավարտվում:Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում նմանատիպ հանդիպումներ տեղի կունենան բոլոր ֆակուլտետների 1-ին կուրսեցիների հետ; Ավելի ուշ տեղի կունենա հարցազրույց վերջիններիս հետ, որի ընթացքում ԵՊԼՀ ՈՒԽ-ի ձևավորած հատուկ հանձնաժողովը կփորձի գնահատել առաջին կուրսեցիների հետաքրքրությունները և կարողությունները` նրանց համապատասխան հանձնաժողովներում և ակումբներում ներգրավելու համար: Սկիզբը խոստումնալից էր և ոգևորող:


Ճաշարանի բացման հանդիսավոր արարողություն

535012_4801860419096_1546419496_nՍեպտեմբերի 2-ին Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում  տեղի ունեցավchasharan ուսանողական ճաշարանի բացումը: Ներկա էին ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը, ԵՊԼՀ աշխատակիցները և ուսանողները: ԵՊԼՀ ռեկտոր Գասպարյանը շնորահավորեց ներկաներին ուսանողական ճաշարանի բացման առթիվ՝ հույս հայտնելով, որ այսուհետ ԵՊԼՀ թե՛ ուսանողները և թե՛ աշխատակիցները կօգտվեն նորովի վերանորոգված ճաշարանից, որտեղ մատուցվող կերակրատեսակները կլինեն համեղ, ախորժելի և մատչելի: Նա նաև շնորհակալություն հայտնեց ԵՊԼՀ ճաշարանի վարիչ Արտակ Արամյանին, ով իրականացրել է ուսանողական ճաշարանի կապիտալ վերանորոգման և գործունեության ապահովման աշխատանքները: Հիշեցնենք, որ ԵՊԼՀ ուսանողները նախորդ ուսումնական տարում դիմել էին ԵՊԼՀ ուսանողական խորհուրդ՝ ներկայացնելով իրենց բողոքը ԵՊԼՀ սննդի մատակարարման աշխատանքների հետ կապված: Ուսանողական խորհուրդն իր հերթին անցկացրել էր հարցումներ, այնուհետև ուսանողների մտահոգության մասին տեղեկացրել ԵՊԼՀ ղեկավարությանը՝ խնդրելով հարցին անհապաղ լուծում տալ, ինչի շնորհիվ էլ այսօր բրյուսովականները ունեն նոր և հարմարավետ ճաշարան:

 



ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ